Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ Դավոսում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վարչակազմը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի հանդեպ։
Ըստ Ալիեւի՝ Վաշինգտոնի այդպիսի վերաբերմունքի հետեւանքով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամ է առաջացել։
Ադրբեջանի ղեկավարը նաեւ քննադատել է Բաքվին ԱՄՆ կառավարության օգնության տրամադրումը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի վերակիրարկումը։
«Նախագահ Իլհամ Ալիեւը Բայդեն-Բլինէքենի վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի վերսկսումը գնահատել է որպես երախտամոռություն»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Բաքվի եւ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետագա հարաբերությունների հարցը։