Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքներով հայտնաբերվել է եւս 3 աճյուն (ԱԻՊԾ)։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։