• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

aliq 14:59 | 27.01.2025
aliq 14:59 | 27.01.2025
Իլհամ Ալիեւ եւ Ալեքսանդր Լուկաշենկո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կիրակի կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահների մամուլի ծառայությունները։

«Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում աշխատանքի եւ ծրագրերի իրականացման մեջ»,- ասվում է բելառուսական կողմի հաղորդագրության մեջ։

Դրանում նաեւ նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են Լուկաշենկոյի Բաքու կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ հաստատել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելու հանձնառությունը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ էլ Ալիեւն ու Լուկաշենկոն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով։

Հիշեցնենք՝ Բելառուսում նախօրեին կայացած ընտրությունների արդյունքներով նախագահի պաշտոնում յոթներորդ անգամ ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա հավաքել է 86, 8 % քվե։ Լուկաշենկոյի մրցակիցներից ամենաշատ ձայները հավաքել է «Կոմունիստական ​​կուսակցության» առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արմեն Տիգրանյանի ժամանակավոր տուն-թանգարանը Գյումրիում
հաջորդը
ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն