Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի գործակալության՝ ՌԴ ՊՆ-ի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծում նաեւ մաստակի տեսքով։
Դեղամիջոցը մշակում է պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը։ Դեղի օգտակար հատկությունների հետ կիրառման մատչելի ձեւի համադրումը դրական ազդեցություն կապահովի նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:
Փորձարկումների ավարտից հետո այս պատվաստանյութը կներառվի բուժման տարբեր սխեմաներում եւ կօգտագործվի որպես կանխարգելիչ դեղամիջոցների կիրառման գոյություն ունեցող մեխանիզմների հավելում:
ՌԴ պաշտպանության նախարարության 48-րդ վարչությունը Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ մշակել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութը։