Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քննադատական բանաձեւի ընդունումից հետ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։
Այս որոշման մասին Ստրասբուրգից հայտարարել են Թեա Ծուլուկիանին եւ Գիվի Միքանաձեն։ Նրանց հայտարարությունը հեռարձակվել է «Իմեդի»-ի հատուկ եթերում Թբիլիսիի ժամանակով 22:18-ին։
Դրանից կարճ ժամանակ առաջ ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել Վրաստանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ մինչեւ 2025 թվականի ապրիլ հայտարարել նոր խորհրդարանական ընտրություններ։
Դրանից բացի, ԵԽԽՎ-ի որոշմամբ, «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները «սահմանափակ իրավունքներով» են ճանաչվել։
Նորայր Միսկարյան