Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ազատ է արձակել 482 օր պատանդ պահված իսրայելցի զինվորական Ագամ Բերգերին։ Պաղեստինյան կողմը նրան փոխանցել է Կարմիր խաչին։ հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակն էլ արդեն հաղորդում է, որ Բերգերը տեղափոխվել է Իսրայելի տարածք։
«Պատանդներից թվից ազատված Իսրայելի պաշտպանության բանակի զինվոր Ագամ Բերգերը բանակի ուժերի հետ հատել է իսրայելական սահմանը [․․․], և այժմ նա ուղեւորվում է Իսրայելի հարավում գտնվող նախնական ընդունման կենտրոն, որտեղ նա կհանդիպի իր ծնողների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։ Դրանում նաեւ ընդգծվում է, որ նա պատանդ էր տարվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակման ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի «կառավարությունն ու անվտանգության ծառայությունները լիարժեք աջակցություն կցուցաբերեն նրան [Բերգերին] և նրա ընտանիքին»:
Սպասվում է հունվարի կեսերին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հրադադարի եւ պատանդների վերադարձի մասին համաձայնագրի շրջանակում պաղեստինյան շարժումը այսօր ազատ կարձակի նաեւ 80-ամյա Գադի Մոզեսին եւ քաղաքացիական Արբել Յեհուդին։ Նրանց ազատ արձակման դիմաց Իսրայելը բանտից կազատի 110 պաղեստինցի բանտարկյալների։
Բացի այդ` N12 հեռուստաալիքի տվյալներով՝ հինգշաբթի Գազայի հատվածից Թաիլանդի հինգ քաղաքացի կարող է ազատ արձակվել՝ թագավորության իշխանությունների կողմից ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված առանձին պայմանավորվածությունների համաձայն։