Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը X սոցիալական ցանցում դատապարտել է Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության դաժան բռնությունները։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին.
«Այսօր երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած խաղաղ ցուցարարների, լրագրողների եւ քաղաքական գործիչների նկատմամբ դաժան բռնաճնշումներն անընդունելի են։
Վրաստանը չի արդարացրել ԵՄ թեկնածու երկրի ակնկալիքները։ Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին ազատության եւ ժողովրդավարության համար նրա պայքարում»,- գրել է Կալլասը։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 2-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրը, Թբիլիսիում ակցիաներն ընթացել են բռնաճնշումներով եւ ձերբակալություններով։
Թամարա Սարգսյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ