Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հաջորդ շաբաթ թուրքական Քոնյա քաղաքում համատեղ «Անատոլիայի արծիվ-2021» անունը կրող զորավարժություններ կանցկացնեն։
Թուրքական եւ ադրբեջանական բանակներից զատ հունիսի 21-ից մինչեւ հուլիսի 3-ը նախատեսված զորավարժանքներին կմասնակցեն նաեւ Պակիստանի եւ Քաթարի զինվորականները։
Թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններն անցկացվել են մայիսին Ադրբեջանի տարածքում։ Կողմերն այդ զորավարժությունները որակել էին իբրեւ հակաահաբեկչական գործողությունների մշակման եւ դիվերսիոն խմբերի ոչնչացման զորախաղեր։