Եվրամիությունը եւ Մոլդովան համաձայնեցրել են ԵՄ էներգետիկ շուկայում Քիշնեւի լիակատար ինտեգրման երկամյա ռազմավարությունը: Այd մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Այսօր Եվրահանձնաժողովը եւ Մոլդովայի Հանրապետությունը համաձայնության են եկել Մոլդովայի էներգետիկ անկախության եւ կայունության երկամյա համապարփակ ռազմավարության շուրջ։ Այն ունի երկու նպատակ` անջատել Մոլդովան ռուսական էներգակիրների անվստահելի մատակարարումներից եւ ամբողջությամբ ինտեգրել ԵՄ էներգետիկ շուկային»,- ասվում է հայտարարության տեքստում։
Ռազմավարության համաձայն` 2025 թվականի համար Մոլդովային ընդհանուր աջակցությունը կկազմի 250 միլիոն եվրո, որից 100 միլիոն եվրոն մինչեւ ապրիլի կեսերը կտրամադրի ԵՄ-ն։