Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում անցկացվող Հարավարեւելյան եվրոպական համագործակցության գագաթնաժողովում կրկին հայտարարել է, թե պատրաստ է Հայաստանի հետ՝ երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված խաղաղության համաձայնագիր ստորագրելու:
Բայրամովից բացի՝ գագաթնաժողովին ներկա են եւս մեկ տասնյակ երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերբիայի վարչապետը, Խորվաթիայի արտգործնախարարն ու Հունաստանի փոխարտգործնախարարը։