ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, ինչպես նաեւ զինված ուժերի երգի եւ պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ եւ դիտումներ։
ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, տրոմբոն, տուբա, բաս կիթառ եւ փոքր թմբուկ երաժշտական գործիքների տիրապետող զորակոչիկները։
ՀՀ զինված ուժերի երգի եւ պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։