Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նախօրեին՝ փետրվարի 7-ին, տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ եւ համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջեւ փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: