ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրությունում արձանագրված դեպքի փաստն ու բովանդակությունը:
«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով Արմեն Չարչյանի՝ ԱԺ պատգամավորության թեկնածու լինելու հանգամանքը»,- տեղեկացրել է դատախազի խորհրդականը: