Արաբական անապատներից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 21-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։
«Արարատյան դաշտում եւ նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում եւ Երեւանում ցերեկային ժամերին սպասվում է +39-ից +40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչեւ 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից։