ԱՄՆ Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, հայտնում է CNN-ը։ Նրա թեկնածությունն առաջարկել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։
Գաբարդի թեկնածությանը հավանություն է տվել 52 սենատոր, դեմ քվեարկել՝ 48-ը։
43-ամյա Գաբարդը նախկին զինվորական է եւ ունի փոխգնդապետի կոչում։ Աշխատել է նաեւ որպես մեկնաբան Fox News հեռուստաալիքում, որն ավանդաբար կապված է Հանրապետական կուսակցության հետ: 2013-2021 թվականներին եղել է Հավայան կղզիներից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամ:
Թուլսի Գաբարդը հայտնի է ամերիկահայ կազմակերպությունների հետ իր ակտիվ կապերով: 2017 թվականի սեպտեմբերին նա ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել էր Հայաստան, ապա՝ նաեւ Արցախ: