Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Միխայիլ Միշուստինի մասնակցությամբ մեկնարկել է Ռուսաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը:
Քննարկվել են սեպտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Ռուսաստանի նախագահն առաջարկել է գալիք ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» դաշնային համամասնական ցուցակում ընդգրկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Կուսակցության համամասնական ցուցակում կընդգրկվեն նաեւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կորոնավիրուսի բուժումը համակարգող Կոմունարկայի բժշկական կենտրոնի ղեկավար Դենիս Պրոցենկոն եւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, որը գլխավորելու է «Եդինայա Ռոսիայի» Սանկտ Պետերբուրգի ռեգիոնալ ցուցակը։