Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Իրակլի Կոբախիձեի հետ լուսանկարներ է հրապարակել X-ի էջում եւ գրել, որ լավ հանդիպում է ունեցել նրա հետ։
«Կառավարությունների համաշխարհային գագաթնաժողովում ես լավ հանդիպում ունեցա վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ Վրաստան-Հունգարիա միջկառավարական հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Բուդապեշտում որքան հնարավոր է շուտ»,- գրել է Օրբանը։
Իրակլի Կոբախիձեն ԱՄԷ-ում է եւ մասնակցում է կառավարությունների համաշխարհային գագաթնաժողովին։ Նա երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ խոշոր ներդրումային ընկերությունների ղեկավարների հետ։