Ըստ իսրայելական Haaretz թերթի՝ Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալուց առաջ պաշտոնական փաստաթղթեր է ոչնչացրել։
Նախկին վարչապետ Նեթանյահուի գրասենյակի աշխատակիցները հայտնել են, որ նա կարգադրել է ազատվել ինչ-ինչ գործնական թղթերից։ Ընդ որում` հայտնի չէ, թե քանի փաստաթուղթ է ոչնչացվել։ Նեթանյահուի ներկայացուցիչն այդ ենթադրությունները «բացարձակ սուտ» է անվանել։
Օրենքի համաձայն` կառավարության աշխատանքին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետական սեփականություն է եւ ենթակա է պահպանման ու արխիվացման։ Դրանց ոչնչացումը հակաօրինական է։
Եթե փաստաթղթերի ոչնչացման փաստը հաստատվի, ապա Haaretz թերթում ներկայացված մեղադրանքները կդառնան «Լիկուդի» առաջնորդ, վարչապետի պաշտոնը 12 տարի շարունակ զբաղեցրած Նեթանյահուի խայտառակ եզրափակիչ ակորդը: