Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այլ երկրների առաջնորդներ եւ կառավարությունների ղեկավարներ:
Հաղորդագրության համաձայն՝ համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ: