Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Հարավային Կովկասում խաղաղության ու համագործակցության նոր հնարավորությունների շուրջ քննարկմանը հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակ ձեւաչափով՝ աշխարհաքաղաքական կարեւոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։
Թուրքիայում՝ Անթալիայում անցկացվող այդ համաժողովում ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործախարար Ջեյհուն Բայրամովը: Նա հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Երեւանի հետ երկկողմ սահմանների եւ ինքնիշխանության ճանաչումից հետո։