Հայաստանի Աժ արտահերթ ընտրություններում ժամը 17: 00-ի դրությամբ 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկել է 989 հազար 972-ը կամ 38,17 %-ը:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ մինչև ժամը 17: 00-ն քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46,83 %-ը:
Մայրաքաղաք Երևանում այս ժամերին քվեարկությանը մասնակցել է 344 հազար 868 կամ ընտրողների 40,15 %-ը:
Արագածոտնի մարզում՝ 44 հազար 511 մարդ կամ ընտրողների 37,89 տոկոսը
Արարատի մարզում՝ 83 հազար 766 մարդ կամ ընտրողների 37,5 տոկոսը
Լոռու մարզում՝ 87 հազար 310 մարդ կամ ընտրողների 37,38 տոկոսը
Կոտայքի մարզում՝ 93 հազար 828 մարդ կամ ընտրողների 38,77 տոկոսը
Շիրակի մարզում՝ 73 հազար 171 մարդ կամ ընտրողների 32,27 տոկոսը
Սյունիքի մարզում՝ 51 հազար 383 մարդ կամ ընտրողների 46,83 տոկոսը
Վայոց ձորի մարզում՝ 19 հազար 888 մարդ կամ ընտրողների 42,66 տոկոսը
Տավուշի մարզում՝ 45 հազար 376 մարդ կամ ընտրողների 41,37 տոկոսը
Արմավիրի մարզում՝ 75 հազար 35 մարդ կամ 31,82 տոկոսը
Գեղարքունիքի մարզում՝ 70 հազար 836 մարդ կամ ընտրողների 37,38 տոկոսը։
Համեմատության համար՝ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 39,5 տոկոսը: