Արիաննան պատմում է Արցախի 9-ամսյա պաշարման ընթացքում իր վախերի, հույսերի, հույզերի մասին, և երազանքների, որոնք ընդմիշտ մնացին անկատար։ Արիաննան և նրա ընկերը պիտի լինեին Արցախի Շիրակացու ճեմարանի առաջին շրջանավարտները եւ մեծ սպասելիքներ ունեին իրենց ուսումնառությունից։ Սակայն ընդամենը երկու շաբաթ դպրոց հաճախելուց հետո կրկին պատերազմ սկսվեց: Երազում էին լրագրող դառնալ և միասին ընդունվել նույն համալսարանի նույն բաժինը, սակայն սեպտեմբերի 25-ին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը խլեց ընկերոջ կյանքը՝ ընդհատելով նրա բոլոր երազանքները…