Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարելիցի հետ կապված Կիեւ են ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան եւ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեիիչսը։
Նրանք կմասնակցեն Ուկրաինայի գործընկերների գագաթնաժողովին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Եվրամիության կենտրոնական մարմինների ղեկավարներին եւ մյուս երկրների ղեկավարներին Կիեւի կայարանում դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։