Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները։
Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանը կհասկանա, թե տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը իր հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններն են։ Հայաստանը պետք է դադարի հարեւաններին տարածքային պահանջներ ներկայացնելուց եւ սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ։
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, ե՛ւ Բաքուն, ե՛ւ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։
Մեւլութ Չավուշօղլուն նաեւ նշել է, որ երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի տարածաշրջանային բազմաթիվ ծրագրերի իրականացման համար։