Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, երկրորդ հանդիպումը կանցկացնեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, գրում է Die Zeit-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։
Թերթը չի հստակեցնում, թե ովքեր են մասնակցելու հանդիպմանը, նշում է միայն, որ դա կլինի փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը։ Այն ժամանակ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մակարդակով հանդիպումը առաջինն էր Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ ԵՄ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները չեն մասնակցել բանակցություններին։
Die Zeit-ը գրում է, որ փետրվարի 25-ի բանակցությունները կկայանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ այցի հաջորդ օրը, որը Սպիտակ տանը հանդիպել էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։