Այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվում, այդ մասին գրում են «TACC»-ը, «РИА Новости»-ին եւ «Интерфакс»-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Նախարարությունը այլ մեկնաբանություն չի տվել։ Նաեւ չի հստակեցրել, թե Ռիադում այլ ձեւաչափերով հանդիպում ընթանալու, թե ոչ։
Փետրվարի 25-ի առավոտյան գերմանական Die Zeit թերթը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռիադում տեղի է ունենալու ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։ Թերթը չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցելու հանդիպմանը։
Ըստ աղբյուրների՝ այս հանդիպումը պետք է լիներ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը։ Այն ժամանակ ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ամերիկյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մակարդակով հանդիպումը առաջինն էր Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ ԵՄ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները չեն մասնակցել բանակցություններին։