Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սյունիքի մարզում ժամը 18:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է շուրջ 47 տոկոս՝ բոլոր մարզերից ամենաբարձրը: Սյունիքում ընտրողների քանակը 109.000 է:
Այստեղ ընտրական օրը բացվել է ահազանգով: Շուռնուխում հանձնաժողովի նախագահը կնիքը երեկոյան տուն էր տարել, առավոտյան վերադարձրել: Փաստն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում, եւ քվեարկությունը բնականոն հուն է մտել:
Սյունիքում քվեարկել են նաեւ զինվորները: Մասնավորապես Գորիսի 34/3 տեղամասում քվեարկել է 318 զինվոր:
Նշենք, որ ԿԸՀ-ն մասնակցության արդյունքներն ամփոփում է երեք ժամը մեկ։