ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է 25% մաքսատուրք սահմանելու Եվրամիությունից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Այդ մասին նա ասել է ԱՄՆ-ի նախարարների կաբինետի փետրվարի 26-ին կայացած առաջին նիստի իր ելույթում, հաղորդում է AFP-ն:
«Ես սիրում եմ եվրոպական երկրները։ Ես իրականում սիրում եմ բոլոր երկրները շատ բաների համար, բայց Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար։ Եվ նրանք լավ են կատարել այդ խնդիրը, բայց ես հիմա նախագահ եմ»,- ասել է Թրամփը։
‘The European Union was formed in order to screw the United States, but now I am president.’
US President Donald Trump talks about EU tariffs that he will impose in his first cabinet meeting. He says ‘it will be 25 percent in most cases’.https://t.co/fHqGBwgmE1
📺 Sky 501 pic.twitter.com/SmjvTGcrXE
— Sky News (@SkyNews) February 26, 2025
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Կանադայից ու Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար 25% մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին։
2023 թվականին Միացյալ Նահանգները Եվրամիությունից ներմուծել է 1,5 միլիարդ դոլարի ձիթապտղի յուղ, 4,7 միլիարդ դոլարի գինի եւ 1,2 միլիարդ դոլարի պանիր, հայտնում է The Telegraph-ը։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ը ԵՄ է արտահանել 571 մլն դոլարի վիսկի և 106 մլն դոլարի մոտոցիկլետ։
Կանադայի եւ Մեքսիկայի ղեկավարությունները ավելի վաղ Թրամփի հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել իրենց ապրանքների ներմուծման համար սահմանվող բարձր մաքսատուրքերը հետաձգելու շուրջ։