ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցության նախնական արդյունքները:
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 1 միլիոն 281 հազար 174-ը կամ ընտրողների 49,4 %-ը:
Մայրաքաղաք Երևանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 51.55 %-ը:
Մարզերում ընտրություններին մասնակցության նախնական թվերն են.
Արագածոտնում՝ 50 %
Արարատում՝ 50.87 %
Արմավիրում՝ 44.47 %
Գեղարքունիքում՝ 45.47 %
Լոռիում՝ 46.73 %
Կոտայքում՝ 50.08 %
Շիրակում՝ 41.24 %
Սյունիքում՝ 60.38 %
Վայոց ձորում՝ 56. 5 %
Տավուշում՝ 53.48 %
Նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 ընտրող կամ ընտրողների 48,63 %-ը:
Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք, իսկ ընտրացուցակներում 2510 թեկնածու է ընդգրկված: