Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Եվրոպական միության հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։
Էրդողանը ընդգծել է, որ Բրյուսելից ակնկալում է կոնկրետ քայլեր, որոնք ճանապարհ կբացեն հարաբերությունների զարգացման համար։
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի մասնակցությամբ Եվրոպայի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի պլանավորումը օգտակար կլինի եւ համապատասխանում է ընդհանուր շահերին։
Թուրքիայի նախագահի գնահատմամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ արդար եւ կայուն խաղաղությունը հնարավոր է։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատերազմի առաջին իսկ օրերից ձգտել է խաղաղության հաստատմանը։
Բացի այդ՝ Էրդողանը նաեւ ողջունել է ԵՄ-ի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասնակի հանումը երկրի վերականգնման նպատակով։