ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ 2021 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 08:00-20:30 ընթացքում, ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ:
Ահազանգերից 2-ը վերաբերել են ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:
5 դեպքը հաղորդվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ 36 տեխնիկական բնույթի եւ 46 տեղեկատվական բնույթի հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ եւ Անձնագրերի ու վիզաների վարչություն՝ ուսումնասիրություններ կատարելու եւ պարզաբանում տալու նպատակով։
Ոստիկանությունը հայտնել է, որ ԱՊՀ եւ միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:
Ոստիկանությունն այսօր արձանագրել է առերեւույթ հանցագործություն պարունակող 47 խախտում, որից 3-ը՝ Երեւանում։
Մարզերում ամենաշատ խախտումները արվել են. Կոտայքում՝ 11, Գեղարքունիքում`10, Արարատում` 9, Լոռիում` 5, Արմավիրում` 4, Շիրակի եւ Տավուշի մարզերում՝ 2-ական խախտում, Արագածոտնի մարզում՝ 1-ը:
44-ից 41-ը ընտրախախտում է, իսկ 6-ը` այլ:
Արձանագրվել է առերեւույթ հանցանք չպարունակող 94 պատահար, դրանցից 78-ը` Երեւանում:
Ստացվել են նաեւ 1 լռության խախտման, 4 ընտրակաշառք տալու, 3 քվեարկություն ուղղորդելու ահազանգեր: