Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը, գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։
Նման տարբերակը դիտարկվում է որպես արձագանք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին եւ «խաղաղության գործընթացում նրա անզիջում պահվածքին»։
Միեւնույն ժամանակ, The Washington Post-ի աղբյուրը հերքել է այն ենթադրությունները, թե Թրամփի եւ Զելենսկու միջեւ բախումը դիտավորյալ էր։ Նա նշել է, որ Վաշինգտոնում, ընդհակառակը, փորձում էին ստեղծել «դրական մթնոլորտ» հանդիպումից առաջ, մասնավորապես, Թրամփը հրաժարվել էր իր նախկին հայտարարությունից, թե Զելենսկին «բռնապետ» է։
Եթե օգնության դադարեցման որոշում ընդունվի, այն կվերաբերի ռադարներին, տրանսպորտային միջոցներին, զինամթերքին եւ հրթիռներին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է միլիարդավոր դոլարներ, գրում է պարբերականը։
Զելենսկու եւ Թրամփի միջեւ վեճը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, երբ Ուկրաինայի նախագահը ժամանել էր Սպիտակ տուն՝ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ Արդյունքում փաստաթղթի ստորագրումը չստորագրվեց։
Reuters գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրին, հայտնել էր, որ մի քանի ժամ անց Թրամփն այլեւս «հետաքրքրված չէր» դրա ստորագրմամբ։