ՔԿԾ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2.019 կալանավորված անձ եւ դատապարտյալ, որոնցից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են եւ ընտրության իրավունք ունեն 999-ը: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 10-ի N 140-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվել է՝ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ժամը 11։00-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ժամը 12։00-ին, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց», «Սեւան», «Հրազդան», «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Աբովյան», «Գորիս», «Երեւան-Կենտրոն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ ժամը 15։00-ին։
Այսօր ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 812 անձ: