Բաքուն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ծանուցել է Ադրբեջանի տարածքում կառույցը փակելու մտադրության մասին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեինովան ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը։
«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին»,- ասել է Հուսեինովան։
Նրա խոսքորով՝ ԿՄԽԿ ներկայացուցչությունը այժմ կապի մեջ է պետական մարմինների հետ։
«Սա մեր գաղտնի եւ երկկողմանի երկխոսության մի մասն է»,- հավելել է Հուսեինովան։
Նշենք, որ Կարմիր խաչի կոմիտեն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում պահվող հայ գերիները հնարավորություն են ստանում կապ պահպանելու իրենց ընտանիքների հետ եւ որոշակի տեղեկություն փոխանցել իրենց վիճակի մասին։