Հայաստանի Ազգային ժողովը 58 կողմ, 2 դեմ եւ 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը։
Կողմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, իսկ ձեռնպահ՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Օրինագծին դեմ են քվեարկել իշխանական խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։
Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող օրինագծով առաջարկվում է նախ՝ 2025 թվականի համար կրկնապատկել խաղադրույքների ծավալի հետ կապված տուրքը. այսինքն՝ ամեն 50 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար տոտալիզատորները պետք է վճարեն 100 միլիոն դրամ 50-ի փոխարեն, իսկ օնլայն կազինոները 100 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար ապրիլի 1-ից 350 միլիոն դրամ պետք է վճարեն 175 միլիոնի փոխարեն: Հաջորդող տարիներին՝ մինչեւ 2028 թվականը, օրինագծով տուրքը կեռապատկվի, կքառապատկվի եւ կհնգապակտվի, եթե մինչ այդ խաղային օպերատորը չսկսի իր աշխատանքը:
Խաղային բիզնեսն այժմ վճարում է շահութահարկ եւ երկու տիպի տուրք: Տուրքերից մեկը գործունեության լիցենզիայի համար է՝ տարեկան անփոփոխ 600 միլիոն դրամ, իսկ մյուս տուրքը հաստատուն գումար չէ, կապված է խաղադրույքների ծավալի հետ. որքան շատ են խաղադրույքները, այնքան մեծ է ստացվում նաեւ տուրքը: