Ֆրանսիայում երեկ անցկացված տեղական ընտրություններում երկու առաջատար քաղաքական ուժերը՝ նախագահ Էմանուել Մակրոնին աջակցող կենտրոնամետ կուսակցությունների կոալիցիան եւ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը», ռեկորդային ցածր քվեներ են ստացել։
Նախնական տվյալներով՝ Մակրոնին աջակցող կոալիցիան ստացել է ֆրանսիացի ընտրողների 11, ազգայնականները՝ 19 տոկոսի քվեն՝ 7 տոկոսով ավելի քիչ, քան 2015-ի ընտրություններում։
Բավականին շատ ձայներ են ստացել ֆրանսիացի ձախերը։ Սոցիալիստները, կանաչները եւ կոմունիստները միասին հավաքել են քվեների 34 տոկոսը։
Ընտրություններին մասնակցել է ֆրանսիացի ընտրողների 30 տոկոսը։