Կանադայի իշխող «Լիբերալ կուսակցության» ղեկավար է ընտրվել Մարկ Քարնին: Նա նախկինում զբաղեցրել է Կանադայի բանկի, ապա նաեւ Անգլիայի բանկի կառավարչի պաշտոնը եւ կփոխարինի գործող վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որն իր հրաժարականի մասին հայտարարել էր հունվարին:
Լինելով Թրյուդոյի կառավարությունից դուրս առաջադրված միակ թեկնածուն ներկուսակցական ընտրություններում՝ Քարնին ստացել է մոտ 86 տոկոս ձայն, հաղորդում է BBC-ն:
Իր ելույթում Մարկ Քարնին հայտարարել է, որ Կանադան երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս եւ մեղադրել է Դոնալդ Թրամփին երկրի եւ նրա ռեսուրսների զավթման փորձի համար:
Ջասթին Թրյուդոն, որը նույնպես հայտարարել էր, որ Կանադան «երբեք» չի դառնա «ԱՄՆ-ի 51-րդ նահանգը», իր հրաժեշտի խոսքում նշել է, որ երկիրը կանգնած է «էկզիստենցիալ ճգնաժամի» առաջ:
Նոր վարչապետին բարդ բանակցություններ են սպասում ԱՄՆ-ի հետ մքսատուրքերի վերաբերյալ, իսկ «Լիբերալ կուսակցությանը»՝ խորհրդարանական ընտրություններ, որոնցում փորձագետները կանխատեսվում են նրանց պարտությունը, գրում է BBC-ն:
Մարկ Քարնին տնտեսագետ է, որը 2008-2013 թվականների ֆինանսական ճգնաժամի ընթացքում ղեկավարել է Կանադայի բանկը: Ավելի ուշ նա եղել է նաեւ Անգլիայի բանկի կառավարիչը եւ Թրյուդոյի տնտեսական հարցերով խորհրդականը, սակայն վերջին շրջանում հաճախ է քննադատության ենթարկել վարչապետին՝ նրան մեղադրելով տնտեսական ոլորտում շեղումներ թույլ տալու համար։
Ջասթին Թրյուդոն «Լիբերալ կուսակցությունը» ղեկավարում էր 2013 թվականից, իսկ Կանադայի վարչապետ ընտրվել էր 2015 թվականին: Իր հրաժարականի մասին նա հայտարարեց 2025 թվականի հունվարի 6-ին՝ կառավարության ճգնաժամի ֆոնին:
Փորձագետները կարծում են, որ Թրյուդոյի հեռացումը կարող է վերականգնել Կանադայի Պահպանողական կուսակցության առաջատար դիրքերը: Այդ դեպքում հաջորդ վարչապետ կարող է դառնալ այդ կուսակցության նախագահ Պիեռ Պուալիեւրը, որի մասին դրական էր արտահայտվել Դոնալդ Թրամփը: