ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի, վեր հունիսի 20-ի դրությամբ, Հայստանում կատարվել է 64293 պատվաստում։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ եւ կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։