Շվեդիայի խորհրդարանի 349 պատգամավորից 181-ը անվստահություն է հայտնել գործող վարչապետ Ստեֆան Լյովենի նկատմամբ:
Քվեարկությունը տեղի է ունցել ուղիղ հեռարձակմամբ:
Ստեֆան Լյովենը Շվեդիայի պատմության մեջ առաջին վարչապետն է, որին հնարավոր է դարձել անվստահության քվե հայտնել:
Կառավարության ղեկավարի հանդեպ անվստահության քվե հայտնելու հնարավորությունն ամրագրված է 1974-ի Սահմանադրության մեջ:
Այդ ժամանակից ի վեր ռիքսթագը տասնմեկ անգամ անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետին, սակայն խորհրդարանը ամեն անգամ ձայների բավարար քանակ չի հավաքել:
«Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ հունիսի 17-ին պահանջել էր խորհրդարանում քվեարկություն անցկացնել՝ վարչապետին վստահություն հայտնելու հարցով:
Ավելի վաղ Ձախ կուսակցության առաջնորդ Նուշի Դադգովստարը հայտարարել էր, որ չի վստահում Լյովենին նոր տներում բնակարանի վարձակալության շուկայական գներ սահմանելու՝ կառավարության առաջարկության պատճառով:
Խորհրդարանում վարչապետի դեմ է քվեարկել եւս երկու կուսակցություն:
Քվեարկությունից հետո Ստեֆան Լյովենը ստիպված կլինի պաշտոնաթող լինել կամ հայտարարել արտահերթ ընտրություններ: