Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետեւություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները:
Բայրամովը նշել է, որ «Հայաստանում ծագած ճգնաժամի պատճառը ոչ թե պատերազմում կրած պարտությունն է, այլ տասնամյակների ընթացքում Հայաստանի վարած ագրեսիայի քաղաքականությունը, երբ խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ հայերը ուժ էին կիրառել ու փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»:
Նա ասել է՝ Ադրբեջանը կողմ է հարաբերությունների վերականգնմանը «սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։
«Որոշում ընդունողը Հայաստանն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ եռակողմ համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը ձգձգվում է։