Ռուսական «Интерфакс» գործակալությունը, հղում կատարելով երկրի ավիացիոն ծառայություններին, հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ամերիկացի բանակցողները ուղեւորվում են Ռուսաստան։ «Իրոք, բանակցողները թռչում են, եւ իրոք, շփումները պլանավորված են։ Չենք ցանկանա նախապես որեւէ բան ասել, ավելի ուշ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմի ներկայացուցիչներն «այս պահին» մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար։