Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մոտ օրերս՝ տեղորոշման գործընթացի ավարտից հետո, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ կքաշվեն սահմանագծից։
Սանոսյանը նշել է, որ եռակողմ բանակցություններին զուգընթաց նաեւ տեղորոշման գործընթաց է տեղի ունենում:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել է մարզպետի խոսքերը: