Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները տարհանել են եւս 3 աճյուն:
Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչեւ 2021-ի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: