Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր արդեն երկրորդ անգամ է ապատեղեկատվություն տարածել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Ժամեր առաջ Բաքուն կրկին հայտարարել էր, որ Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները իբր առավոտյան 09։45-ի սահմաններում կրակ էին բացել սահմանագոտու նույն հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ նշելով, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։