Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի այն հայտարարությունը, թե իբր մարտի 17-ի 22։15-ից մինչեւ մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ սա վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ի արդեն վեցերորդ նման հայտարարությունն է, որը հերքում է հայկական կողմը։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Բացի այդ` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարության տեքստում կրկին վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։