Իրաքցի պատգամավոր Սելիմ Հեմզեն իշխանություններին մեղադրել է, որ լռության են մատնում Իրաքի քրդական ինքնավար շրջանում Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունները։ Պատգամավորը պնդել է, թե Թուրքիայի հարձակումները շարունակվում են, քանի որ Իրաքի քաղաքական կուսակցությունները լռում են։
«Թուրքիան գրավում է Իրաքի հողերը՝ ներխուժելով Քուրդիստանի տարածք։ Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր լռում են թուրքական զավթողականության դեմ։ Իրաքի քաղաքական բոլոր ուժերը նախընտրում են լուռ մնալ Թուրքիայի կողմից Իրաքի տարածքներ ներխուժման հարցում»,- ասել է պատգամավորը։
Հեմզեն շեշտել է՝ Իրաքի իշխանությունները իրավունք չունեն թույլ տալու, որ օտար բանակը զավթի Իրաքն ու ոտնահարի երկրի ինքնիշխանությունը։ «Խորհրդարանը այս հարցով որոշում պիտի ընդունի։ Բայց մինչեւ հիմա որեւէ որոշում չի ընդունել»,- հայտարարել է պատգամավորը։