Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը:
Աբդուլլաեւան լրագրողներին հայտնել է, որ Իլհամ Ալիեւի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հեռախոսազրույցից հետո վերջին ամիսներին մի շարք հանդիպումներ են եղել Ադրբեջանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով:
2021-ի հունիսի 21-ին՝ վերջին հանդիպման ընթացքում, ադրբեջանական կողմը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամությունը եւ կազմակերպությանը կոչ արել արագացնելու այդ գործընթացը:
Մասնավորապես քննարկվել են Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններ եւ Շուշի քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շուրջ 4000 հայկական պատմամշակութային արժեք կա։ Հայկական կողմը բազմաթիվ ապացույցներ ունի, որ ադրբեջանցիները դրանք սկսել են պղծել ու ոչնչացնել։