Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ աճյուն:
Ենթադրվում է, որ աճյունը պատկանում է ռազմական գործողությունների մասնակցի, որի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Թադեւոսյանը նաեւ հայտնել է, որ մինչ օրս Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1584 աճյուն: