ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը հայտնել է, որ կազմակերպության առաքելությունը կարող է Ղարաբաղ մեկնել այս տարվա ամռանը:
Կուզնեցովը շեշտել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ապահովելու միջազգային ներկայությունն այդ շրջանում, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայությունը, որը զբաղվում է պատմական ժառանգության պահպանությամբ։
Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ բանակցություններ են ընթանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության եւ Ադրբեջանի միջեւ. առաջին առաքելությունը ենթադրվում է այն տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ընդ որում, ոչ թե մեկ, այլ մի քանի առաքելություն կայցելի ԼՂ։ Առաջին խումբը, ամենայն հավանականությամբ, կժամանի ամռանը:
«Անհրաժեշտ է բազմաթիվ տեխնիկական, անվտանգության հարցեր համաձայնեցնել, քանի որ այնտեղ ականապատ դաշտեր կան։ Եվ քանի որ օբյեկտները շատ են, պետք է ընտրել առաջնայինները»,- ասել է Կուզնեցովը։