Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերն ու ավիացիան Խաղաղ օվկիանոսում զորավարժություններ են անցկացնում։
ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության եւ հրապարակած տեսանյութի համաձայն՝ մշակվում են ռազմածովային խմբավորումների դեմ համակարգված գործողություններ։
Զորավարժություններին մասնակցում են հինգ ռազմանավ, մեկ սուզանավ, օժանդակ ավիացիա, այդ թվում` հակասուզանավային Տու-124 ինքնաթիռներ։